ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Արևմուտքը տարածաշրջանում ռեգիոնալ մեծ պատերազմ է փորձում սանձազերծել

Արևմուտքը տարածաշրջանում ռեգիոնալ մեծ պատերազմ է փորձում սանձազերծել
23.09.2023 | 12:15

Առանց էմոցիաների՝ սառը դատողությամբ, մենք մեզ պետք է դիտարկենք Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական հակամարտության համատեքստում:

Իրավիճակն այս է. Արևմուտքը տարածաշրջանում ռեգիոնալ մեծ պատերազմ է փորձում սանձազերծել, որը նոր ճակատ կլինի Ռուսաստանի դեմ:

Այս իշխանությամբ պատերազմի գնալն ինքնասպանություն է, իշխանափոխությամբ, բայց նույն ճամբարի՝ Արևմուտքի իշխանությամբ՝ նույնպես, որը չի լինի իշխանափոխություն, դա տեղափոխություն է: Իրական իշխանափոխության շանսերն ավելի քիչ են, քան՝ տեղափոխության, սա է վտանգավորը:

Նոր արկածախնդրությունը նոր արհավիրք է բերելու, նոր «Ալեքսանդրապոլի պայմանագիր»:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 2158

Մեկնաբանություններ